Օմսկի մարզում կինը ու 3 երեխաները մահացել են հրդեհի հետևանքով. կադրեր ողբերգության վայրից

Հրդեհի պատճառը, ըստ նախնական վարկածի, անսարք էլեկտրագծերն են եղել։
Sputnik
Օմսկի մարզում հրդեհի հետևանքով զոհվել են երկու, յոթ և ութ տարեկան երեք աղջիկներ, ինչպես նաեւ նրանց 40-ամյա մայրը։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Այսօր առավոտյան Օմսկի մարզի Պավլոգրադի շրջանի Բելոուսովկա գյուղում հրդեհ է բռնկվել։ Երեխաների հայրը աշխատանքի է եղել։ Հրդեհի մակերեսը կազմել է 100 քմ։ Դեպքի վայրում աշխատել են 4 միավոր տեխնիկա և 11 փրկարար:
«Հրդեհը նկատել են հարևանները, որոնք փրկարարներ են կանչել։ Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը էլեկտրագծերի անսարքությունն է, մարդկանց մահվան պատճառը ուժեղ ծուխն է ու դրա հետևանքով սուր թունավորումը», - պարզաբանել են փրկարար ծառայությունից։
Այս պահին դեպքի վայրում քննչական խումբ է աշխատում։ Հարուցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով։ Ողբերգության վայր են մեկնել Օմսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովը և Պավլոգրադի շրջանի դատախազ Նիկոլայ Չարմադովը։