Մահացել է Վախթանգ Կիկաբիձեն

Վախթանգ Կիկաբիձե. Արխիվային լուսանկար
Կիկաբիձեի ամենհիշվող դերերից մեկը Վալիկո Միզինդարի կերպարն էր Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմում։
Sputnik
84 տարեկան հասակում մահացել է վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Վախթանգ Կիկաբիձեն։
Ծնվել է 1938 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիում։ 1966 թվականին առաջին անգամ հանդես է եկել կինոյում՝ ռեժիսոր Նիկոլայ Սանիշվիլիի «Հանդիպում լեռներում» ֆիլմում։
Կիկաբիձեի ամենահիշվող դերերից մեկը Վալիկո Միզինդարի կերպարն էր Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմում։ Այն էկրան բարձրացավ 1978 թվականին և արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի։
Մի շարք հայտնի երգերի կատարող է՝ «Չիտո գրիտո», «Իմ տարիները իմ հարստությունն են» և այլն։
Վախթանգ Կիկաբիձեի կապը հայերի ու Հայաստանի հետ տասնյակ տարիների պատմություն ունի։ Դեռ մանկուց լավ հասկանում ու մի փոքր էլ խոսում էր հայերեն, քանի որ բակում բազմաթիվ հայ ընկերներ ուներ:
Հավելենք՝ նրա հայ մտերիմ ընկերներից մեկն էլ դերասան Մհեր Մկրտչյանն էր, որի հետ նա հանդիպել էր «Մի վշտանա» ֆիլմի նակարահանման հրապարակում։
Կիկաբիձեի մյուս հայ մտերիմ ընկերը կոմոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանն էր։ Նրանց ընկերության սկսվելու պատմությունը Կիկաբիձեն հաճախ էր պատմում իր հարցազրույցներում։ Ոստիկանության գնդապետ կոմպոզիտորը, պարզվում է, հայտնի վրացի երգչի ուշադրությունը գրավելու համար օգտվել է պաշտոնական դիրքից ու Վախթանգ Կիկաբիձեին բերման ենթարկել իր աշխատասենյակ: Մի գիշերվա ընթացքում նրանք 14 երգ են ձայնագրել ու դարձել մտերիմ ընկերներ:
Հեքիմյանն ու Կիկաբիձեն անգամ համատեղ ձայնասկավառակ են թողարկել։
Վախթանգ Կիկաբիձեն շատ էր սիրում նաև հայկական երգեր: Դրանցից ամենահայտնին «Ով սիրուն, սիրուն» երգի նրա կատարումն է։
«Ով սիրուն, սիրուն». լեգենդար Կիկաբիձեն երգել է Երևանում. տեսանյութ