Հայտնի է Վախթանգ Կիկաբիձեի մահվան պատճառը

Արտիստը երկար ժամանակ հիվանդ էր, վերջին շրջանում հիվանդանոցում էր գտնվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Վրացի ու խորհրդային դերասան Վախթանգ Կիկաբիձեն մահացել է երկարատև հիվանդությունից հետո: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշել է նրա պրոդյուսեր Ռատի Աբզիանիձեն։
Նրա խոսքով՝ արտիստն արդեն երկար ժամանակ առողջական խնդիրներ ուներ։
Կիկաբիձեի մտերիմ ընկերուհի Նանա Կելափտրիշվիլին MK.RU պարբերականի հետ խոսել է դերասանի կյանքի վերջին ժամերի մասին, նշելով, որ նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում։
«Վախթանգը վերջին տասը տարում դիալիզ էր անցնում։ Ըստ երևույթին, նրա օրգանիզմի ռեսուրսները վերջնականապես սպառվել են։ Նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկներն հնարավոր ամեն ինչ արել են ։ Բայց նա մահացել է», — ասել է նա։
Կելափտրիշվիլին խոստովանել է, որ հանգուցյալ դերասանի մտերիմների վիճակը հնարավոր չէ բառերով փոխանցել։
Նախնական տեղեկություններով՝ քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին։
Հիշեցնենք՝ 84 տարեկան հասակում մահացել է վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Վախթանգ Կիկաբիձեն։
Ծնվել է 1938 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիում։ 1966 թվականին առաջին անգամ հանդես է եկել կինոյում՝ ռեժիսոր Նիկոլայ Սանիշվիլիի «Հանդիպում լեռներում» ֆիլմում։
Կիկաբիձեի ամենահիշվող դերերից մեկը Վալիկո Միզինդարի կերպարն է Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմում։ Այն էկրան բարձրացավ 1978 թվականին և արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի։