Զինված հարձակում Ստամբուլում. մեկ մարդ մահացել է

Ոստիկաններ
Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը և փակել երթևեկությունը։ Կատարվում է հետաքննություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Ստամբուլի կենտրոնում անհայտ անձինք զինված հարձակում են գործել ավտոմեքենայի վրա։ Տեղեկությունը հայտնում է IHA գործակալությունը:

«Ոսկե եղջյուր կամրջի վրա ավտոմեքենայի վրա զինված հարձակման հետևանքով մեկ մարդ է մահացել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մահացածի և հարձակվողների ինքնությունը դեռ հայտնի չէ։
Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը և փակել կամրջով և E5 մայրուղով երթևեկությունը դեպի Էդիրնե քաղաք: Հետաքննությունն է սկսվել։
Խոշոր վթար Թուրքիայում. 5 մարդ մահացել է, 23–ը` վնասվածքներ ստացել