Ստամբուլում ավտոմեքենայի վրա հարձակումը ավազակախմբերի միջև հաշվեհարդար է եղել. ԶԼՄ

Ոստիկանական ավտոմեքենա
Թուրքական հեռուստաալիքը որոշ մանրամասներ է ներկայացրել Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Ստամբուլի կենտրոնում ավտոմեքենայի վրա կատարված հարձակումը, որի հետևանքով մեկ տղամարդ է մահացել, ամենայն հավանականությամբ, ավազակախմբերի միջև հաշվեհարդար է եղել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ անձինք առավոտյան զինված հարձակում են գործել Ստամբուլի կենտրոնում գտնվող Ոսկե եղջյուր կամրջի վրա գտնվող մեքենայի վրա, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել։
«Haberturk» հեռուստաալիքի տվյալով՝ մեքենայի վրա կրակել են երկու տղամարդիկ, որոնք մեկ այլ` առանց համանիշի մեքենայում են եղել։ Գնդակոծված ավտոմեքենայում մահացել է հետևի նստատեղին նստած Ջումալի Ասլանը, վարորդն ու ևս մեկ ուղևոր վիրավորվել են։
Ասլանը եղել է Անուջուր ավազակախմբի անդամ, իսկ ոստիկանության կողմից ձերբակալված ոմն Դ. Կ. - ն, որը կրակել է նրա վրա, Գյունդոգմուշ ավազակախմբի անդամ։
Ըստ հեռուստաալիքի՝ ավազակախմբերի միջև 20 օր առաջ կոնֆլիկտ է տեղի ունեցել։