Մահացել է Իննա Չուրիկովան

Իննա Չուրիկովա
Հայտնի դերասանուհու մահվան մասին հայտնել է «Լենկոմ» թատրոնի տնօրենը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Կյանքի 80-րդ տարում մահացել է հանրահայտ դերասանուհի Իննա Չուրիկովան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Լենկոմ» թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերին։
«Կյանքից հեռացել է Իննա Միխայլովնան, դա տեղի է ունեցել կես ժամ առաջ հիվանդանոցում», - ասել է նա:
Չուրիկովայի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 17-ին «Լենկոմ» թատրոնում։
Նշենք, որ Չուրիկովան ծնվել է 1943 թվականին Բաշկիրիայի Բելեբեյ քաղաքում։ 1965-ին ավարտել է Շչեպկինի անվան բարձրագույն թատերական դպրոցը: Նկարահանվել է մի շարք հանրահայտ ֆիլմերում` «Այն նույն Մյունհաուզենը», «Մորոզկո», «Շիրլի-միրլի», «Ապուշը» և այլն։ 1991 թվականին Չուրիկովան ստացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում։