ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Նյու Յորքի դատարանը 1.6 մլն դոլարի չափով տուգանք է նշանակել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ընկերությանը` հարկերի հետ կապված խարդախության պատճառով։ Այս մասին հայտնում է NBC News–ը։
«Trump Organization–ին 1.6 մլն դոլարի տուգանք են նշանակել` հարկերի հետ կապված 15 տարի շարունակվող խարդախության պատճառով», – նշել է հեռուստաալիքը։
Նախորդ տարվա դեկտեմբերին Մանհեթենի ատենակալների դատարանը Թրամփին պատկանող երկու ընկերությունների մեղավոր է ճանաչել հարկային խարդախության և գործնական փաստաթղթերի կեղծման մեջ։ «Trump Corp.» և «Trump Payroll Corp.» ընկերությունները, դատարանի եզրակացության համաձայն, կապ են ունեցել ԱՄՆ հարկային մարմինների նկատմամբ 15 տարի շարունակվող խարդախ սխեմաներ կիրառելու հետ։
Դոնալդ Թրամփը կամ իր բարեկամներն այս գործով չեն անցնում, իրավապահները նրանց հարցեր չեն ունեցել։