Ջրհեղեղ Ֆիլիպիններում. մոտ 20 մարդ է մահացել

Ֆիլիպիններ
Հարյուրավոր տներ ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել են, վնասվել են ճանապարհներն ու կամուրջները, առաջացել են էլեկտրամատակարարման և կապի խափանումներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Ֆիլիպիններում ջրհեղեղների հետևանքով 17 մարդ է մահացել, ևս 7-ը տուժել են: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Տարերային աղետների ռիսկերի նվազեցման պետական խորհրդի (NDRRMC) ամփոփագրին։
Խորհրդի տվյալներով՝ ևս երկու մարդ համարվում է անհետ կորած։ Նշվում է, որ 157 տուն ամբողջությամբ ավերվել է, ևս մի քանի հարյուրը՝ վնասվել։
40 քաղաքում էլեկտրամատակարարումը խափանվել է, 9 քաղաքում ջրի մատակարարման խափանումներ են առաջացել, ևս 9-ում վնասվել են կապի գծերը:
Ամփոփագրի համաձայն՝ տարհանման 123 կենտրոններում 71,4 հազար մարդ կա, 5,8 հազարը նախապես լքել էին իրենց տները։
Ջրհեղեղի հետևանքով վնասվել է 158 ճանապարհ և 42 կամուրջ, տարերային աղետն ազդել է 24 ծովային նավահանգիստների աշխատանքի վրա։ 488 քաղաքում և մունիցիպալիտետներում դադարեցվել են դասերը ուսումնական հաստատություններում, 110 ձեռնարկություն ընդհատել է աշխատանքը։
Ջրհեղեղ Անթալիայում. իշխանությունը հայտարարել է, որ 50 տարի նման աղետի չեն բախվել