Հայտնի է սուպերմոդել Տատյանա Պատիցի մահվան պատճառը

Տատյանա Պատից
Վերջին անգամ սուպերմոդելը հանրության մեջ էր հայտնվել 2022 թվականի հոկտեմբերին, երբ որդու հետ մասնակցել էր Բեռլինում կայացած սոցիալական մի միջոցառման:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Գերմանացի սուպերմոդել Տատյանա Պատիցի մահվան պատճառը քաղցկեղն էր։ Այս մասին «Insider»-ին հայտնել է նրա գործակալ Կորին Նիկոլասը։
«Տատյանան մահացել է հունվարի 11-ի առավոտյան Կալիֆոռնիայում: Մահվան պատճառը կրծքագեղձի քաղցկեղն է»,- ասել է գործակալը։
Վերջին անգամ սուպերմոդելը հանրության մեջ է հայտնվել 2022 թվականի հոկտեմբերին, երբ որդու հետ մասնակցել է Բեռլինում կայացած սոցիալական մի միջոցառման:
Տատյանա Պատիցը 1980-90-ական թվականներին փայլել է համաշխարհային պոդիումներում։ Նա եղել է սուպերմոդելների «մեծ վեցյակի» անդամ Քրիստի Թարլինգտոնի, Լինդա Էվանգելիստայի, Սինդի Քրոուֆորդի, Նաոմի Քեմփբելի և Քեյթ Մոսի հետ միասին։
Պատիցը ծնվել է Համբուրգում, նրա հայրը գերմանացի է, մայրը` էստոնացի։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Շվեդիա։
Իր կարիերայի ծաղկման շրջանում Պատիցն ակտիվորեն համագործակցել Է «Vogue»-ի հետ և բազմաթիվ անգամ հայտնվել ամսագրի շապիկին։
«Vogue»-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը գերմանացի սուպերմոդելին անվանել է եվրոպական շքեղության խորհրդանիշ։
Մահացել է Էլվիս Փրեսլիի միակ դուստրը