«Հայաստան» խմբակցության պատգամավորներին մանդատներից զրկելու հարցի քննարկումը հետաձգվել է

Արխիվային լուսանկար
Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով և վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկումը հետաձգվել է։ Հարցը քննարկվում էր ՀՀ ԱԺ խորհրդի նիստում։
Հարցի քննարկումը հետաձգվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն»,– այս մասին ասված է ԱԺ կայքում։
Ըստ օրենքի՝ պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով և վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված Խորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից:
Խորհրդի նիստում նախատեսվում էր Իշխան Սաղաթելյանին, Անդրանիկ Թևանյանին, Աննա Գրիգորյանին, Արմեն Ռուստամյանին, Սեյրան Օհանյանին, Էլինար Վարդանյանին, Արծվիկ Մինասյանին, Արգիշտի Գևորգյանին, Քրիստինե Վարդանյանին, Գեղամ Մանուկյանին, Աղվան Վարդանյանին, Ագնեսա Խամոյանին, Աժշոտ Սիմոնյանին, Արմեն Չարչյանին, Ասպրամ Կրպեյանին, Արմենուհի Կյուրեղյանին, Թադևոս Ավետիսյանին, Արթուր Սարգսյանին, Արթուր Խաչատրյանին, Արեգնազ Մանուկյանին, Գեղամ Նազարյանին, Զեմֆիրա Միրզոևային պատգամավորական մանդատներից զրկելու առաջարկով դիմել Սահմանադրական դատարան։