Արտասովոր երևույթ Ճամբարակի երկնքում. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Գագիկ Սուրենյան
Սուրենյանի հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել՝ գնահատելով երևույթի գեղեցկությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Գեղքարունիքի մարզի Ճամբարակ քաղաքի երկնքում «Հալո» երևույթ է դիտվել: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում և լուսանկար հրապարակել:
«Այս երևույթը, որը կոչվում է Հալո, այսօր առավոտյան ֆիքսել են Ճամբարակի երկնքում։ Այն առաջանում է, երբ արեգակի ճառագայթները անցնում են մթնոլորտի վերին շերտերում կուտակված սառցեբյուրեղների միջով»,- գրել է Սուրենյանը։
Նրա հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել՝ գնահատելով երևույթի գեղեցկությունը: Նրանք էլ հրապարակել են իրենց ֆիքսած կադրերը։