Փաշինյանն ու Ղարիբաշվիլին առանձնազրույց են ունեցել

Նրանք հանդիպել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստից առաջ։
Sputnik
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին առանձնազրույց են ունեցել։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Փաշինյանը։
Գրառմանը կից ՀՀ վարչապետը նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ նա դիմավորում է Ղարիբաշվիլիին կառավարության դիմաց։
«Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստից առաջ առանձնազրույց՝ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ»,– մակագրել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Ղարիբաշվիլին Հայաստան է ժամանել հունվարի 12-ին` աշխատանքային այցով։ Նա մասնակցելու է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին։