Պայթյուն Ստամբուլի բիզնես կենտրոնում. կան տուժածներ

Դեպքի վայր է ժամանել շտապօգնության ծառայությունը։ Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը գազի արտահոսքն է եղել։
Sputnik
Այսօր պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլի բիզնես կենտրոններից մեկում, կան տուժածներ, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Նախնական տվյալներով՝ պայթյունը գրանցվել է կենտրոնի շենքում գտնվող տեքստիլ արտադրության բաժնում։ Ամենայն հավանականությամբ, պատճառը գազի արտահոսքն է եղել։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ստորաբաժանումները, փրկարարներն ու շտապօգնության մեքենաները։