Մի քանի շրջաններում սպասվում է թույլ ձյուն. եղանակի տեսություն

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 0-2, երեկոյան՝ -1-ից -3 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 12-ին Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 13-16-ը ողջ հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Եղանակի տեսություն
Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում՝ 2-4 աստիճանով:
Երևանում հունվարի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 0-2, երեկոյան՝ -1-ից -3 աստիճան։