«Զվյոզդնի գորոդոկի» տիեզերագնացների պատրաստման կենտրոնը նշում է ծննդյան 63-ամյակը

Ներկայումս կենտրոնում թռիչքի է պատրաստվում Բելառուսից առաջին կին տիեզերագնացը։
Sputnik
1960 թվականի հունվարի 11-ին ԽՍՀՄ օդուժի գլխավոր հրամանատար Կ.Ա.Վերշինինի հրամանով կազմակերպվեց 26266 հատուկ զորամասը, որի խնդիրն էր տիեզերագնացների վերապատրաստումը։ Հետագայում այս զորամասը վերածվել է ռազմաօդային ուժերի տիեզերագնացների վերապատրաստման կենտրոնի։
Առաջին ջոկատում ընտրվել են 20 ռազմական կործանիչ օդաչուներից՝ մինչև 35 տարեկան, մինչև 175 սանտիմետր հասակով և մինչև 75 կգ քաշով։ Նրանց առողջությունը պետք է անթերի լիներ, ուստի թեկնածուները հարյուրավոր հետազոտություններ են անցել և գոյատևման քննություններ են հանձնել անապատում, ծովում ու տայգայում:
1968 թվականին «Զվյոզդնի գորոդոկի» կենտրոնը կոչվել է Գագարինի անունով։
Այսօր այստեղ, ի թիվս այլ հավակնորդների, սովորում են 6 բելառուսներ: Նրանցից մեկը կլինի Բելառուսի առաջին կին տիեզերագնացը: