Մահացել է 90-ականների գերմանացի սուպերմոդել Տատյանա Պատիցը

Տատյանա Պատից
Պատիցը սուպերմոդելների «մեծ վեցյակի» անդամ էր Քրիստի Թարլինգթոնի, Լինդա Էվանգելիստայի, Սինդի Քրոուֆորդի, Նաոմի Քեմփբելի և Քեյթ Մոսի հետ միասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. 56 տարեկան հասակում մահացել է գերմանացի սուպերմոդել Տատյանա Պատիցը, մահվան պատճատը հայտնի չէ։ Տեղեկությունը հայտնում է Vogue-ն։
Տատյանա Պատիցը 1980-90-ական թվականներին փայլել է համաշխարհային պոդիումներում։ Նա եղել է սուպերմոդելների «մեծ վեցյակի» անդամ Քրիստի Թարլինգթոնի, Լինդա Էվանգելիստայի, Սինդի Քրոուֆորդի, Նաոմի Քեմփբելի և Քեյթ Մոսի հետ միասին։
Պատիցը ծնվել է Համբուրգում, նրա հայրը գերմանացի է, մայրը` էստոնացի։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Շվեդիա։
Իր կարիերայի ծաղկման շրջանում Պատիցը ակտիվորեն համագործակցել Է Vogue ամսագրի հետ և մեկ անգամ չէ, որ հայտնվել է նրա շապիկին։
Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը գերմանացի սուպերմոդելին անվանել է «եվրոպական շքեղության խորհրդանիշ»։