Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի առանձին հատվածներում թույլ ձյուն կգա․ եղանակի տեսություն

Սյունիք
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանի էական փոփոխություններ չեն լինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik․ Այսօր և վաղը Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։ Հանրապետության մյուս շրջաններում տեղումների չեն գրանցվի: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- նշված է հաղորդագրությունում:
Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 1-3 աստիճան տաքություն, գիշերը` 6-8 աստիճան ցուրտ։
Եղանակի տեսություն