ՀՀ-ում ամուսնությունների թիվն ավելացել է, մահվան դեպքերը՝ նվազել

Ծաղիկներ
Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2022 թվականի նոյեմբերի ժողովրդագրական պատկերը Հայաստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Հայաստանում 2022 թվականի նոյեմբերին ավելի քիչ երեխա է ծնվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ 2021 թվականի նոյեմբերին գրանցվել է 3305 երեխայի ծնունդ, իսկ 2022 թվականին 34–ով պակաս՝ 3271։ Թվերը ներկայացրել է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Նույն ժամանակահատվածում Հայաստանում մահացության մակարդակը նվազել է 2501–ով։ 2021 թվականի նոյեմբերին մահացել է 4566 մարդ, 2022 թվականի նույն ամսում՝ 2055։
Իսկ ամուսնությունների թիվը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճել է։ Եթե 2021-ին նոյեմբերին 1429 ամուսնություն է գրանցվել, ապա 2022 թվականին՝ 1472 (43–ով շատ)։
Միևնույն ժամանակ 26–ով նվազել է ամուսնալուծությունների թիվը՝ 377–ից իջնելով 351-ի։
Շրջափակման օրերին Արցախում 110 երեխա է ծնվել