Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կլուծվեն հատուկ գործողության մեջ ներգրավված զորամասերի ապահովման հետ կապված բոլոր խնդիրները։
«Մենք երաշխավորում ենք երկրի շահերն ու անվտանգությունը, բարձրացնելու ենք մեր պաշտպանունակությունը։ Անշուշտ, լուծելու ենք զինված ուժերի, հատուկ գործողության մեջ ներգրավված զորամասերի ապահովման հետ կապված բոլոր խնդիրները»,– կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է Պուտինը։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 320-րդ օրը։