«Եկեք չշտապենք»․ Դմիտրի Պեսկովը՝ ռազմական հաջողությունների մասին

Դմիտրի Պեսկով
«Վագներ» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ խմբի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Սոլեդարի ամբողջ տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Ուկրաինայում ռազմական գործողությունների հաջողությունների մասին հնարավոր կլինի խոսել գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի սահմանած հատուկ գործողության նպատակների իրականացումից հետո։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Եկեք չշտապենք։ Սպասենք պաշտոնական հայտարարություններին։ Այնտեղ առաջխաղացման դրական դինամիկա կա», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում Սոլեդարի ազատագրումը։
Նա ավելացրել է, որ մարտավարական հաջողությունները նույնպես շատ կարևոր են:
«Դրանք բավական թանկ գնով են ձեռք բերվում։ Մեր մարտիկների ֆանտաստիկ հերոսության գնով։ Ուստի սա ևս մեկ առիթ է հպարտանալու մեր այն տղաներով, որոնքչեն խնայում իրենց կյանքն ու առողջությունը, որպեսզի մեզ պարգևեն այդ մարտավարական հաջողությունները», - ընդգծել է մամուլի քարտուղարը։
Այսօր «Վագներ» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ խմբի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Սոլեդարի ամբողջ տարածքը: ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբն էլ հայտնել է Սոլեդարի շրջանում Պոդգորոդնոյե բնակավայրի ազատագրման մասին։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 320-րդ օրը։