Չիկագոյի մերձակայքի քիմիական գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել

Տեղի վարչակազմը վստահեցրել է, որ վթարից հետո բոլոր աշխատակիցներին հնարավոր է եղել տարհանել։
Sputnik
Այսօր Չիկագոյի մոտակայքում գտնվող ամերիկյան Լա–Սալլ (Իլինոյս նահանգ) օկրուգի քիմիական գործարանում խոշոր հրդեհ է տեղի բռնկվել։ Այս մասին հայտնում է NBC Chicago հեռուստաալիքը` հղում անելով տեղի իրավապահ մարմիններին։
Նշվում է, որ միջադեպը ենթադրաբար տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 9-ի սահմաններում՝ ձեռնարկության հարևանությամբ գտնվող բեռնատար կոնտեյներում։
Տեղում վթարային բրիգադ է աշխատում, շրջակա բնակիչներին անվտանգության նկատառումներից ելնելով խորհուրդ են տվել մնալ թաքստոցներում։
Հեռուստաալիքի տվյալներով` գործարանը պատկանում է Carus ընկերությանը, որը քիմիական նյութեր, ինչպես նաև ջրի, ընդերքի և օդի մաքրման համար նախատեսված ապրանքներ է արտադրում և վաճառում։
Տեղի վարչակազմը վստահեցրել է, որ վթարից հետո բոլոր աշխատակիցներին հնարավոր է եղել տարհանել, դեպի հետևանքով տուժածներ չկան։