ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այսօր կրքերը լարվեցին։
Նիստում քննարկվում է «Հայաստան» խմբակցության առաջարկած «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» նախագիծը, որին կառավարությունը բացասական եզրակացություն է տվել։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, դիմելով պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին, հարցրեց, թե ինչու հնարավորություն չի տրվել հանելու այն զինծառայողների մարմինները, որոնք զոհվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Դրանից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ավարտվել է Գրիգորյանին հատկացված ժամանակը. «Տիկին, ավարտեք, խնդրում եմ։ Ես պետք է ընդհատեմ, որովհետև դուք խախտում եք արդեն։ Եկել եք առաջին նիստին խանգարելու նպատակո՞վ»։
Դրան ի պատասխան Գրիգորյանը նշեց, թե Քոչարյանը փոխի տոնն իր հետ խոսելիս. «Եթե մինչ այսօր բամբասկոտ կնոջ նման որտեղ նստում, իմ անունն եք տալիս, այսուհետ չհամարձակվեք»։ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց, թե բամբասկոտ կինը Աննա Գրիգորյանի ամուսինն է, ինչից հետո կրքերն ավելի թեժացան։
Մանրամասները` տեսանյութում։