2023–ի լավագույն ճանապարհորդական ուղղությունները. ՀՀ–ն Forbes-ի վարկանիշային ցանկում է

Հեղինակավոր Forbes ամսագիրը կազմել է 2023 թվականին ճանապարհորդությունների համար ամենահետաքրքիր ուղղությունների ցանկը։
Sputnik
Հայաստանը Forbes-ի կողմից ճանաչվել է 2023 թվականի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը։
«Հայաստանը գեղեցիկ երկիր է, հարուստ պատմությամբ և մշակույթով։ Այստեղ կան զարմանալի բնապատկերներ. լեռներ, Սևանա լիճը, բազմաթիվ հնագույն ճարտարապետական հուշարձաններ` ինչպիսիք են Գառնու տաճարը և Հաղպատի վանքը։ Դրանցից մի քանիսն ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգության ցանկում»,- գրում է հեղինակ Քերոլայն Լուպինին։
Սևանա լիճն ու Սևանավանքը
Նա նշում է, որ արշավների սիրահարները կարող են օգտվել 861–կիլոմետրանոց անդրկովկասյան արահետից, որն անցնում է Հայաստանով:
Ընդգծվում է, որ Հայաստանը հայտնի է նաև իր համեղ խոհանոցով, որտեղ օգտագործվում են մի շարք թարմ խոտաբույսեր և համեմունքներ:
«Եթե գուրման եք, ապա անպայման համտեսեք հայկական յուրահատուկ ուտեստները` խաշը, տոլման, մանթին, և, իհարկե, տնական վարունգի թթուն»,- գրում է հեղինակը։
1 / 3

Խաշ

2 / 3

Տոլմա

3 / 3

Վարունգի թթու

Ամսագիրը ներկայացնում է նաև Երևանում հայտնի մի քանի հյուրանոցների հասցեներն ու այնտեղ ապրելու արժեքը։
Նախորդ տարի Հայաստան է այցելել 1 մլն 670 հազար զբոսաշրջիկ