ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Այս տարվա 1-ին շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված ակտիվության միջին ինտենսիվություն։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացության ցուցանիշները նվազել են 1.3 անգամ, իսկ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 1.9 անգամ։ Ընդհանուր դեպքերի շուրջ 68%-ը կազմում են մինչև 18 տարեկանները, նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ից դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում իրականացվում են հակահամաճարակային միջոցառումներ։