ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կդառնա 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքի համար Սաուդյան Արաբիայի, Հունաստանի և Եգիպտոսի համատեղ հայտի դեսպանը: Տեղեկությունը մասին հայտնում է «Reuters»-ը։
Աղբյուրի համաձայն՝ հայտին աջակցելու համար 37-ամյա ֆուտբոլիստը 200 միլիոն եվրո կստանա։ Աշխարհի առաջնությունն ընդունելու համար կպայքարեն նաև Պորտուգալիան, Իսպանիան և Ուկրաինան (համատեղ), Ուրուգվայը, Արգենտինան, Պարագվայը և Չիլին (համատեղ), ինչպես նաև Մարոկկոն:
2022-ի դեկտեմբերի 30-ին Ռոնալդուն պայմանագիր է կնքել «Ալ Նասրի» հետ։ Պորտուգալացու աշխատավարձը կոմերցիոն վճարումների հետ կկազմի տարեկան 200 միլիոն դոլար, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը։
2030 թվականի աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկրի ընտրությունը տեղի կունենա Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի 74-րդ կոնգրեսում, որը տեղի կունենա 2024 թվականի սկզբին։