Յակուտիայի գյուղերից մեկում օդի ջերմաստիճանը հասել է մինուս 61-ի

Յակուտսկ
Յակուտիայի հյուսիս-արևմուտքում ու հյուսիս-արևելքում գիշերային ջերմաստիճանը հասնում է մինուս 50-ի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Յակուտիայի Ժիլինդա գյուղում օդի ջերմաստիճանը հունվարի 10-ին իջել է մինչև մինուս 61 աստիճան, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Յակուտիայի հիդրոօդերևութաբանության վարչությանը:
Օդերևութաբանների տվյալներով ՝ հանրապետության 9 շրջաններում հաստատվել է մթնոլորտային օդի մինուս 45 և ավելի ցածր ջերմաստիճան։ Յակուտիայի հյուսիս-արևմուտքում ու հյուսիս-արևելքում գիշերային ջերմաստիճանը հասնում է մինուս 50-ի:
«Յակուտիայի Օլենեկսկի շրջանի Ժիլինդա գյուղում ցերեկը մինուս 61 աստիճան է, ճնշումը ՝ 757 մմ սնդիկի սյան, առանց քամու», - նշված է եղանակային քարտեզում:
Հանրապետության մայրաքաղաքում ՝ Յակուտսկում, մինուս 42 աստիճան ցուրտ է։ 1-8-րդ դասարանների աշակերտների համար հայտարարված է «ակտավորված» օր, դասընթացներն անցկացվում են հեռավար ձևաչափով: