Հրդեհ Իրանի արդյունաբերական ձեռնարկություններից մեկում. մահացածներ ու տուժածներ կան

Շտապօգնության ավտոմեքենա
Արտակարգ ծառայությունների բրիգադները դեպքի վայր են մեկնել։ Հրդեհն արդեն հաջողվել է մեկուսացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Իրանի հյուսիսում գտնվող արդյունաբերական ձեռնարկություններից մեկում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնումէ ISNA-ն։
«Ժամը 15։05-ին Ալբորզ քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններից մեկում ուժեղ հրդեհ է բռնկվել։ Ցավոք, կրակի տարածման հետևանքով չորս աշխատակից է մահացել, երկուսը՝ վնասվածքներ ստացել», - նշված է հաղորդագրության մեջ։
Արտակարգ ծառայությունների բրիգադները դեպքի վայր են մեկնել։
Այս պահին հրդեհը մեկուսացվել է։
Մոսկվայի ավտոտեխսպասարկման պահեստներից մեկում բռնկված խոշոր հրդեհը մեկուսացվել է