ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»բժշկական կենտրոնում 2 տարեկան աղջնակ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Այսօր՝ ժամը 19։20-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժինը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ահազանգ է ստացել, որ իրենց մոտ ժամը 19։10-ի սահմաններում երեխա է հանկարծամահ եղել»,– գրում է կայքը։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ երեխան իրենց մոտ է ընդունվել «սրտի կանգ» ախտորոշմամբ։
Իրավապահները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 2 տարեկան Էվա Պ․-ն է։
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։