Շրջանների զգալի մասում ձյուն կտեղա. եղանակի տեսություն

Դիլիջան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելիություն: Հունվարի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը և հավելում, որ քամին հյուսիսարևելյան է` 2-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 9-11-ն աստիճանաբար կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հունվարի 9-ի ցերեկը, 10-13-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն և մառախուղ:
Մայրաքաղաքում հունվարի 9–ի գիշերը եղել է 4-6 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +3....+5 աստիճան։