ՌԴ ԶՈւ ՀՕՊ-ը 8 ուկրաինական ԱԹՍ և ՀԿՌՀ-ի 10 արկ է խոցել․ ՊՆ

Հակամարտկոցային պայքարի ընթացքում ոչնչացվել են լեհական արտադրության ինքնագնաց հրետանային կայանքներ և ուկրաինական «Ակացիա» հաուբիցներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են 8 ուկրաինական անօդաչու թռչող սարք, ինչպես նաև «Himars» և «Ուրագան» հրթիռային համակարգերի 10 արկ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
ՌԴ զինված ուժերը հակամարտկոցային պայքարի ընթացքում ԴԺՀ-ում և Զապորոժիեի մարզում ոչնչացրել են երկու «Krab» ինքնագնաց հրետանային կայանք (լեհական արտադրության), երկու ուկրաինական «Ակացիա» ինքնագնաց հաուբից և մեկ ամերիկյան Մ777 հրետանային համակարգ։
Նշվում է նաև, որ ՌԴ ԶՈւ-ն Դոնեցկի հարավային ուղղությամբ մեկ օրում ոչնչացրել է ավելի քան 40 ուկրաինացի զինվորական, 5 միավոր տեխնիկա, այդ թվում` դիվերսանտների երկու խումբ ԴԺՀ-ում՝ Պավլովկայից և Շևչենկոյից դեպի հյուսիս։ Կուպյանսկի և Կրասնոլիմանսկի ուղղություններով Ուկրաինայի ԶՈւ-ն մեկ օրում 110 զինծառայող է կորցրել։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 318-րդ օրը։