Նախորդ տարի Հայաստան է այցելել 1 մլն 670 հազար զբոսաշրջիկ

Ամենամեծ թվով զբոսաշրջիկներ մեր երկիր են ժամանել Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ–ից և Գերմանիայից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. 2022 թվականին մեր երկիր 1 միլիոն 670.000 զբոսաշրջիկ է այցելել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նախորդ տարի գրանցված ցուցանիշը ռեկորդային է վերջին 3 տարվա մեջ։
2021 թվականին մեր երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը 870 հազար է եղել, իսկ 2020 թվականին` 375 հազար մարդ։
Սիրուն և հեքիաթային է. զբոսաշրջիկները և ՀՀ քաղաքացիները տպավորված են հրապարակի միջոցառմամբ
Կոմիտեն ներկայացրել է 2016-2022 թվականների զբոսաշրջային այցերին վերաբերող վիճակագրական տվյալներ։ Ըստ այդմ`ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Հայաստանն ունեցել է 2019 թվականին` 1 միլիոն 890 հազար մարդ։ 2022 թվականին ամսական կտրվածքով հաջողվել է երկու անգամ գերազանցել է 2019–ի այցելությունների թիվը. 2019 թվականի նոյեմբերին Հայաստան այցելել է 140.376, դեկտեմբերին` 110.685 մարդ, իսկ 2022 թվականին` համապատասխանաբար 144.576 և 130.429 մարդ։
Նշենք, որ 2022 թվականին ռեկորդային այցեր գրանցած ամիսն օգոստոսն է` 261.834 մարդ։
Ամենից հաճախ Հայաստան են ժամանել Ռուսաստանից (46 %), Վրաստանից (11 %), Իրանից (7 %), ԱՄՆ–ից (3 %) և Գերմանիայից (1 %)։
Թունյանն առաջարկում է զբոսաշրջիկներին թույլ տալ անսահմանափակ կանխիկ վճարումներ կատարել