Մեկնարկել է 2023–ի ձմեռային զորակոչը

Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան, տվել հանձնարարականներ՝ զորակոչի ամբողջ գործընթացն արդյունավետ և պատշաճ անցկացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Այսօր մեկնարկել է 2023 թվականի ձմեռային զորակոչը, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Զորակոչի աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։
Սուրեն Պապիկյանն ու Էդվարդ Ասրյանը
Զորակոչի գործընթացի պատասխանատուները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են զորակոչիկների դիմավորման և ընդունման, բուժզննման, ինչպես նաև վիճակահանության կազմակերպման ընթացքը:
1 / 3

Սուրեն Պապիկյանն ու Էդվարդ Ասրյանն այցելել են կենտրոնական հավաքակայան

2 / 3

Սուրեն Պապիկյանն ու Էդվարդ Ասրյանն այցելել են կենտրոնական հավաքակայան

3 / 3

Սուրեն Պապիկյանն ու Էդվարդ Ասրյանը

«Սուրեն Պապիկյանը շրջել է հավաքակայանում, տվել հանձնարարականներ՝ զորակոչի ամբողջ գործընթացն արդյունավետ և պատշաճ անցկացնելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ
Նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարը զրուցել է նաև ծառայության մեկնող երիտասարդների հետ և մաղթել բարի ծառայություն: