Զինեդին Զիդանը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ ֆուտբոլի ազգային հավաքականը

Զինեդին Զիդանը . Արխիվային լուսանկար
Զիդանը իր գործակալի միջոցով է մերժել առաջարկը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մերժել է ԱՄՆ ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկը՝ ստանձնել երկրի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է ESPN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Կատարում աշխարհի առաջնությունից հետո Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը, սակայն Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան նախընտրել է երկարաձգել պայմանագիրը ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆուտբոլի ֆեդերացիան կապ է հաստատել Զիդանի հետ, որպեսզի ազգային հավաքականի ներկայիս մարզիչ Գրեգ Բերհալտերի պայմանագրի ժամկետի ավարտից հետո նրան առաջարկի գլխավորել ազգային հավաքականը։ Զիդանը իր գործակալի միջոցով մերժել է նրանց:
Զիդանը «Ռեալը» մարզել է 2016-2018 թվականներին և 2019 թվականի մարտից մինչև 2021 թվականի մայիսը: Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» դարձել է Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, Իսպանիայի կրկնակի չեմպիոն։