ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Ուկրաինական գերությունից վերադարձվել է 50 ռուս զինվորական, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Հունվարի 8-ին Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից բանակցային գործընթացի արդյունքում վերադարձվել է 50 ռուս զինծառայող, որոնց գերության մեջ մահացու վտանգ էր սպառնում»,-ասել են գերատեսչությունից:
Ազատված զինծառայողները Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով կտեղափոխվեն Մոսկվա՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար:
Բոլոր կցուցաբերվի անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 317-րդ օրը։