Սենեգալում ավտոբուսների վթարի հետևանքով մոտ 40 մարդ է մահացել, վիրավորվել՝ 100-ը

Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։
Sputnik
Սենեգալի Կաֆրին շրջանում երկու ավտոբուսների բախման հետևանքով մահացել է առնվազն 40 մարդ, վիրավորվել՝ 100-ը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Senenews պորտալին։
«Մի շարք աղբյուրների համաձայն՝ մահացածների նախնական թիվը 38 է, առնվազն 100-ը վիրավորվել են», - հայտնում է պորտալը։
Սենեգալի նախագահ Մակի Սալը Twitter-ի իր էջում հայտնել է, որ վթարի հետևանքով որոշել է հունվարի 9-ից երկրում եռօրյա սուգ հայտարարել։