ՌԴ զինվորներն ամենահզոր ինքնագնաց ականանետն են կիրառել ուկրաինական կազմավորումների դեմ

1-ին սլավոնական բրիգադի անօդաչուի օպերատորը կրակում է 240 միլիմետրանոց արկերով։
Sputnik
ՌԻԱ Նովոստին ներկայացրել է ուկրաինական զորամասերից մեկի զինվորականների պարտության եզակի կադրերը։ Գործողությունն իրականացվել է աշխարհի ամենահզոր ինքնագնաց 2S4 «Tulip» ականանետով։
1-ին սլավոնական բրիգադի անօդաչուի օպերատորը կրակում է 240 միլիմետրանոց արկերով, որոնք կոչված են ոչնչացնելու ամրությունները, հակառակորդի կենդանի ուժը։ Կադրերում երևում են թիրախային ճշգրիտ հարվածներ և մեծ պայթյուններ, որոնք ոչնչացնում են ուկրաինական ռազմական օբյեկտի ամուր բետոնե ամրությունները։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 317-րդ օրը։