Հայաստանում օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի. եղանակի տեսություն

Հանրապետության որոշ հատվածներում սպասվում է ձյուն, մառախուղ ու ցածր տեսանելիություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր ցերեկն առանձին շրջաններում, հունվարի 9-ի գիշերը` շրջանների զգալի մասում, սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելիություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` հունվարի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 3-6 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 8-11-ն աստիճանաբար կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում այսօր, հունվարի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 9-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն և մառախուղ:
Մոսկվայում այս ձմռան ամենացուրտ գիշերն է գրանցվել