Գյումրիում ոստիկանները փակել են ՌԴ 102-րդ ռազմաբազայի մուտքերը. այնտեղ ակցիա է նախատեսված

Ցուցարարների մեջ տեղացիներ չկան, քանի որ նրանք չեն աջակցում ԱԺԲ–ի գործողություններին։
Sputnik
Գյումրիում այսօր «Ազգային ժողովրդավարական բևեռ» արմատական հակառուսական քաղաքական կազմակերպությունը պլանավորել է ակցիա անցկացնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի մոտ։ Պատճառը, ըստ նրանց, Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակն է։
Sputnik Արմենիայի թղթակցի փոխանցմամբ՝ ցուցարարների մեջ տեղացիներ չկան, քանի որ նրանք չեն աջակցում այդ գործողություններին։
Այս պահին ՀՀ ոստիկանության աշխատակիցները փակել են Կարսի խճուղուց դեպի ՌԴ 102-րդ ռազմաբազա տանող ճանապարհը։ Ռուս զինվորականներ տարածքում չկան։ «Ազգային ժողովրդավարական բևեռի» կողմնակիցները հավաքվել են Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ, որտեղից էլ կսկսեն ակցիան։
Գյումրիում ոստիկանները փակել են ՌԴ102-րդ ռազմաբազայի մուտքերը
Ավելի վաղ կազմակերպիչները հայտարարել էին, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի համար, որն արդեն 28 օր փակ է մտադիր են արգելափակել 102-րդ բազան։ Այդ նպատակով առավոտյան նրանք Երևանից մեկնել են Գյումրի։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։