Իրանում նավթագազային ընկերության գրասենյակում կրակոցներ են հնչել, կա մեկ զոհ

Կրակողը նավթագազային ընկերության աշխատակից է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Իրանի «Գեչսարան» նավթագազային ընկերությունումտեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Կոհգիլուե և Բոյերահմեդ նահանգի ղեկավար Ռավանբախշ Դեյհիմը։
Նահանգապետը նշել է, որ կրակողը մենակ է եղել։ Նրան ձերբակալել են, հետաքննություն է ընթանում։
Իրանական ԶԼՄ–ների հաղորդմամբ` կրակողն այդ գրասենյակի աշխատակից է եղել։
Կրակոցներ են հնչել իրանական շուկաներից մեկում. կան զոհեր և վիրավորներ
Ըստ տեղեկությունների` կրակոցների պատճառ է դարձել գործընկերների հետ ունեցած տարաձայնությունները։
«Գեչսարան» Իրանի հարավային ազգային նավթային ընկերության (NISOC, Իրանի ազգային նավթային ընկերություն դուստր ձեռնարկություն) ենթակայության տակ գործող ընկերություն է, որը զբաղվում է նավթի, բնական գազի և գազի կոնդենսատների արդյունահանմամբ, վերամշակմամբ և տեղափոխմամբ։ Այն նավթ է արդյունահանում 18 հանքավայրերից։
Փարիզում հրաձգության համար ձերբակալվածը խոստովանել է, որ ատում է օտարերկրացիներին