ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզում հացկերույթն ավարտվել էր դանակահարությամբ, ինչի հետևանքով մեկ անձ հոսպիտալացվել էր։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Այսպես. հունվարի 6-ին` ժամը 22։55-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի թափանցող վիրավորմամբ բուժօգնության է դիմել 31-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի անտառում ընկել է:
«Պարզվել է, որ հունվարի 5-ին` ժամը 21։00-ի սահմաններում, Գեղարքունիքում Երանոս և Վարդաձոր գյուղերի մի խումբ երիտասարդներ հացկերույթի են եղել: Այդ ընթացքում միջանձնային հարցերի շուրջ վիճաբանություն և ծեծկռտուք է սկսվել 22-ամյա վարդաձորցու և 31-ամյա երանոսցու միջև։ 22-ամյա վարդաձորցին դանակահարել է 31-ամյա երանոսցուն»,–ասված է հաղորդագրության մեջ։
22-ամյա երիտասարդը ձերբակալվել է: