ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Մեքսիկայի Սինալոա նահանգում թմրավաճառ Օվիդիո Գուսմանին ձերբակալելու գործողության ընթացքում զոհվել են ուժային կառույցների 10 ծառայողներ, չեզոքացվել են 19 օրինախախտներ։ Այս մասին հայտնել Է Մեքսիկայի պաշտպանության նախարար Լուիս Սանդովալը գրում է ՌԻԱ Նովոստին։
«Զգալի թվով հանցավոր խմբերի հաջողվել է միավորվել՝ նպատակ ունենալով փրկել Օվիդիո Ն.-ին և հարձակվել այն զինծառայողների վրա, որոնք գտնվում էին Խեսուս Մարիայում (Գուսմանի ձերբակալության վայր-խմբ.), որտեղ, ցավոք 7 զինվոր զոհվել է, 9-ը՝ վիրավորվել։ Հաշվի առնելով, որ հարձակվողները կիրառել են 50 մմ տրամաչափի գնդացիրներ, կարիք է եղել ինքնաթիռներից վարվող կրակի՝ զինծառայողների անվտանգությունը ապահովելու համար»,-հայտարարել է պաշտպանության նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ։
Սանդովալի խոսքով՝ Էսկինապի մունիցիպալիտետում հարձակողական հետագա գործողությունների արդյունքում սպանվել է ևս երկու զինծառայող, իսկ Կուլիականում ՝ մեկ ծառայող, օրվա ընթացքում վիրավորվել են ուժային կառույցների ինը աշխատակիցներ:
Գործողության արդյունքում իշխանություններին հաջողվել է ձերբակալել «Խաղաղօվկիանոսյան կարտելի» 21 ենթադրյալ անդամի, առգրավել են 53, այդ թվում ՝ 26 զրահապատ ավտոմեքենա, 10 խոշոր տրամաչափի հրացան և գնդացիր և 26 միավոր այլ երկարափող զենք։ Տասնինը մարդ վերացվել է փոխհրաձգության ժամանակ։