ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Առավոտյան հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի 6–րդ հարկում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հունվարի 6-ին` ժամը 06:56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 54/1 շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ահազանգով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Փրկարարները տարահանել են 10 բնակչի։ Այրվել է հյուրասենյակը (20 քմ)՝ գույքով, ջերմահարվել խոհանոցի գույքը (50 քմ)։
Տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։32-ին, մարվել՝ 07:46-ին։