Նիկոլ Փաշինյանը աղոթքով է շնորհավորել Սուրբ ծնունդը

Վարչապետը խնդրել է Աստծուն առաջնորդել իրեն պատվիրանների շավիղներով։
Sputnik
Տեր, իմաստուն դարձրու ինձ, որ քննեմ քո օրենքը և ամբողջ սրտովս պահպանեմ այն։ Սաղմոս 118–ից աղոթքով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել հայ ժողովրդին Սուրբ ծննդի առիթով։
«Առաջնորդիր ինձ քո պատվիրանների շավիղներով, քանզի հաճելի են դրանք ինձ։ Սիրտս հակիր դեպի քո պատվիրենները և ոչ թե դեպի ագահություն»,– ասել է վարչապետը շնորհավորական ուղերձում։
Իր ուղերձը վարչապետը ավարտել է սուրբծննդյան ավանդական խոսքով` Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս։