Ջրաքանակի կտրուկ նվազում. Սյունիքիում ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ կլինեն

Ջուր. Արխիվային լուսանկար
Մեղրի քաղաքի մի քանի փողոցներում ջրամատակարարման խախտումներ կլինեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Ջրաքանակի կտրուկ նվազմամբ պայմանավորված` Սյունիքի մարզում ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ կլինեն։ Տեղեկությունը հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
«Ջրաքանակի կտրուկ նվազմամբ պայմանավորված` հունվարի 05-ից մինչև փետրվարի 1-ը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի՝ Մ.Օհանջանյան, Փարամազի, Զ.Անդրանիկի և Մրգանուշ փողոցներում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար: