ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Այսօր և առաջիկա մի քանի օրերին Հայաստանում տեղումներ չեն լինի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հունվարի 6-8-ն առանձին շրջաններում քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ–ի։
Օդի ջերմաստիճանը փոքր–ինչ կնվազի։ Եթե երեկ ցերեկը Գեղարքունիքում +8, Լոռիում +16, իսկ Տավուշում +18 աստիճան է եղել, ապա այսօր համապատասխանաբար +5, +11 և +13 աստիճան կլինի։
Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 7-9 աստիճան տաքություն, գիշերը` 0-2 աստիճան ցուրտ։