Էրդողանը Պուտինի հետ զրույցում կոչ է արել արդար որոշում կայացնել Ուկրաինայի հարցում

Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում տիրող իրավիճակը և սիրիական ճգնաժամը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ կողմ է Ուկրաինայի հարցում արդար որոշմանը։ Էրդողանի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդագրությանը։
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները հատկապես էներգետիկ ոլորտում, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր»,- հայտնել են գրասենյակից։
Ըստ հաղորդագրության՝ Էրդողանը զրույցի ընթացքում ասել է, որ ուկրաինական թեմայով բանակցությունները նախկինում դրական արդյունքներ են տվել պարենային միջանցքի, ինչպես նաև Զապորոժիեի ատոմակայանի շուրջ անվտանգ գոտու, կալանավորների վերադարձի վերաբերյալ նախաձեռնություններում։ Զրույցի ընթացքում Էրդողանն ասել է, որ կողմ է հրադադարին։
Ձգտում ենք նախատեսվածից շուտ ավարտել գազային հանգույցի նախագիծը. Էրդողանը` Պուտինին