Տեղումներ չեն լինի, բայց քամին կուժգնանա. եղանակի տեսություն

Երևան քաղաքում գիշերը ջերմաստիճանը կհասնի -6–ի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան` 2-3 մ/վ արագությամբ, հունվարի 6-8-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում`մինչև 15-20 մ/վ արագությամբ:
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նույնպես հունվարի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր ցերեկային ժամերին կդիտվի +7...+9 աստիճան տաքություն, առաջիկա գիշերը` -4..-6 աստիճան ցուրտ։
Երևանում առաջին անգամ կանցկացվի «Հայոց սուրբ ծնունդ» խորագրով հոգևոր-դասական համերգ