Խառը մարտարվեստի մարզիկ Բարոնին ձերբակալվել է ընկերուհուն սպանելու կասկածանքով

Ենթադրյալ սպանությունը կատարվել է ոգելից խմիչքի և թմրանյութերի ազդեցության տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Խառը մարտարվեստում նախկինում հանդես եկած ըմբշամարտիկ, ամերիկացի Ֆիլ Բարոնին, որը հանդես էր գալիս Ըմբշամարտի բացարձակ առաջնությունում (UFC), Մեքսիկայում ձերբակալվել է ընկերուհուն սպանելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Tribuna de la Bahia պարբերականին։
Դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը, Սան Պանչո քաղաքի հյուրանոցերից մեկում (Մեքսիկա)։
Բարոնին ոստիկաններին հայտնել է, որ իր ընկերուհին` Պաոլան, անգիտակից է։ Դեպքի վայր ժամանած աշխատակիցները սավանով ծածկված կին են հայտնաբերել։ Նա եղել է մերկ, կյանքի նշաններ չեն եղել։ Ոստիկանության աշխատակիցներն արձանագրել են հարվածների բազմաթիվ հետքեր, կապտուկներ դեմքին և մարմնին։
Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին
Արձանագրության մեջ ասվում է, որ Բարոնին գտնվել է ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ։ ММА ըմբշամարտիկը վիճել է ընկերուհու հետ, որը խոստովանել է, որ այլ տղամարդու հետ սեռական հարաբերություն է ունեցել։ Բարոնին նրան բաղնիքում մի քանի հարված է հասցրել, օգնել վեր կենալ և տարել–պառկեցրել մահճակալին, որից հետո աղջիկը մահացել է։
Բարոնին 46 տարեկան է։ Նա հանդես է եկել ըմբշամարտի տարբեր մրցաշարերում, այդ թվում` UFC և Bellator։ Մարզական կարիերայի ընթացքում խառը մարտարվեստում 16 հաղթանակ է տարել և 19 պարտություն կրել։ Վերջին մենամարտն անցկացվել է 2019 թվականին։