Բրազիլիայի «Սանթոս» մարզադաշտում ֆուտբոլասերները հրաժեշտ են տվել ֆուտբոլի լեգենդ Պելեին։ Արարողությանը ներկա են եղել ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներ, այդ թվում ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։
Հրաժեշտի արարողությունից հետո երթ կանցկացվի։ Հուղարկավորության արարողությանը, որը տեղի կունենա այսօր, ներկա կլինեն միայն ֆուտբոլիստի ընտանիքն ու մտերիմները։