Հարվածել է կրծքավանդակին. Շիրակի մարզում կանանց վեճն ավարտվել է դանակահարությամբ

Ոստիկանները դանակահարված կնոջը տեղափոխել են հիվանդանոց, իսկ դանակահարողին՝ Կումայրիի բաժին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի– Sputnik. Շիրակի մարզում երկու կանանց միջև սկսված վեճն ավարտվել է դանակահարությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Հունվարի 1-ին ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Հովսեփյան փողոցի տնակներից մեկում դանակահարություն է եղել: Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 32 և 33 տարեկան երկու կանանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նախկինում դատված 32-ամյա կինը դանակով խփել է մյուսի կրծքավանդակին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանները դանակահարվածին տեղափոխել են հիվանդանոց, իսկ դանակահարողին՝ Կումայրիի բաժին:
Այս տարի 5 մարդ է զոհվել ՃՏՊ–ներից. ոստիկանության ամփոփագիրը
Գործով զբաղվում է Շիրակի մարզային քննչական վարչությունը: